ԱՄՆ-ում ստեղծվել է նոր կրիպտոարժույթ, որն ապահովված է սառը թեյի բանկայով
Տարբեր կրիպտոարժույթների փոխարժեքների աղետալի անկման ֆոնին USDTea նոր բլոքչեյնը անհավանականորեն հուսալի է թվում։ Բանն այն է, որ այն ապահովված է իրական մթերքով՝ 20 բանկա AriZona Iced Tea սառույցով թեյով, որը կրիպտոարժույթն ստեղծողներն անվանում են «ամենակայուն ակտիվը ժամանակակից ԱՄՆ-ում»,- գրել է «Տեխկուլտը»։
AriZona Iced Tea-ի ուժն այն է, որ, ինչպես մի անգամ խոստացել էր Arizona Beverages բրենդի նախագահ եւ համահիմնադիր Դոն Վուլթաջիոն, իրենց սառույցով թեյի բանկան միշտ 0,99 դոլար է արժենալու։ Ընկերությունն իր վրա է վերցնում գնաճն ու մյուս վնասները, բայց կարողանում է պահել այդ գինը 1992 թվականից։
Տեխնիկապես USDTea-ն հենվում է Ethereum բլոքչեյն-համակարգի վրա եւ ենթարկվում է կրիպտոարժույթների համար ընդհանուր կանոններին։ Բայց, ինչպես հավաստիացնում են այն ստեղծողները, դուք միշտ իրավունք կուենանք փոխանակել ձեր USDTea-ները իսկական սառույցով թեյի բանկաների հետ։ Մի վերապահությամբ. ոչ թե հատ-հատ, այլ 20 դոլարին համարժեք փաթեթներով։