ՆԱՏՕ-ն փորձում է ընդլայնվել, Թուրքիան դեռ դիմադրում է․ ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
Ավելի քան 200 տարի չեզոքություն պահպանած Շվեդիան եւ Երկրորդ համաշխարհայինից հետո որեւէ ռազմական դաշինքի չմիացած Ֆինլանդիան պատրաստվում են անդամակցել ՆԱՏՕ-ին, որտեղ նրանց գրկաբաց են սպասում, բացի Թուրքիայից․ Անկարան պնդում է, որ իր համաձայնությունը չի տա այս երկրների անդամակցությանը, քանի դեռ իր մի շարք պահանջները չեն բավարարվել։ Ռուսաստանը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի ընդարձակմանն իր պատասխանը կախված կլինի նրանից, թե ռազմական ինչ ենթակառուցվածքներ կստեղծվեն Ֆինլանդիայի եւ Շվեդիայի տարածքում եւ որքանով դա ուղիղ սպառնալիք կստեղծի երկրի անվտանգության համար։
Հայկ Սահակյանը ներկայացնում է, թե ինչպես եւ ինչ պայմաններում են Շվեդիան եւ Ֆինլանդիան չեզոք կարգավիճակի անցել դեռ Նապոել Բոնապարտի նվաճումների եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, վերլուծում, թե այս չեզոք երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալն ինչու կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ ուկրաինական հակամարտության պատճառով սրված առճակատումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։
Կարող եք դիտել հարցազրույցները Միջազգային հարաբերություննների ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովի եւ ՌԴ ԳԱԱ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկիի հետ։
Հաղորդման նախորդ թողարկումները կարող եք դիտել այստեղ։