Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ին նվիրված գարեջուր են թողարկել
Ֆինլանդիայում գտնվող ոչ մեծ գարեջրագործարանում գարեջուր է թողարկվել ՆԱՏՕ-ի թեմայով՝ նշելու համար սկանդինավյան երկրի ձգտումը միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին, հաղորդում է Associated Press-ը:
OTAN անունով գարեջուրը Olaf Brewing-ից ներկայանում է կապույտ պիտակով, որի վրա պարկերված է գարեջուր ըմպող միջնադարյան ասպետը՝ ՆԱՏՕ-ի խորհրանշանով՝ կողմնացույցով, զարդարված մետաղական զենք ու զրահով:
Գարեջրի անվանումը ֆիննական արտահայտության բառախաղ է. «Otan olutta», որը նշանակում է «Ես գարեջուր կխմեմ» եւ ՆԱՏՕ-ի ֆրանսիական հապավումը՝ «OTAN»: ՆԱՏՕ-ն երկու պաշտոնաան լեզու ունի՝ անգլերենն ու ֆրանսերենը: