Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. ռուսական պատվիրակության ղեկավար
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, դրանք սառեցնելու նախաձեռնությունը գալիս է Կիևից: Այս մասին հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Արևմուտքը ձգտում է հնարավորինս ստրկացնել Ուկրաինային, ֆինանսական կախվածության մեջ պահել: Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը: Բայց ես ևս մեկ անգամ շեշտեմ եմ՝ խաղաղ բանակցությունների շարունակման գնդակը ուկրաինական կողմն է: Բանակցությունների սառեցումն ամբողջությամբ Ուկրաինայի նախաձեռնությունն է»,- ասել է Մեդինսկին: