«Մանչեսթեր Սիթի»–ն կրկին չեմպիոն է․ 5 րոպեում երեք գոլի շնորհիվ թիմը նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը
«Մանչեսթեր Սիթի»–ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3։2 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլա»-ին և դարձավ Անգլիայի չեմպիոն։
Սթիվեն Ջերարդի թիմը մինչև երկրորդ խաղակեսի 24–րդ րոպեն հաղթում էր 0։2 հաշով, սակայն Գերմանիայի հավաքականի թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի դուբլի և իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթի»–ն հաղթանակ գրանցեց։ Գոլային գրոհը, որը թիմին հաղթանակ բերեց, տևեց ընդամենը 5 րոպե` Գյունդոգան` 76, 81, Ռոդրիգո Էրնանդես` 79:
«Մանչեսթեր Սիթի»–ն 93 միավորով առաջին հորիզոնականում է։
«Լիվերպուլը» 1 միավորով հետ մնաց «Մանչեսթեր Սիթի»–ից և դարձավ Անգլիայի փոխչեմպիոն։
74 միավորով երրորդ տեղը գրավեց Լոնդոնի «Չելսին», չորրորդը՝ «Տոտենհեմ»–ն է։