Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա է սպանվել
Թեհրանում իրանցի սպա է սպանվել: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) սպան սպանվել է կիրակի օրը` արևելյան Թեհրանի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով կորպուսի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայի մասին է, ով մահափորձի պահին մեքենայով շրջել է քաղաքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Գործակալության տվյալներով՝ մահափորձը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում՝ մայրաքաղաքի Մոջահեդին-է Էսլամ փողոցի մոտ գտնվող ծառուղիներից մեկում։ Սպայի ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել։