Լիտվան հրաժարվել է ռուսական էլեկտրաէներգիայի ներկրումից
«էլեկտրաէներգիայի փոխանակման օպերատորի որոշմամբ դադարեցվել է Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի առևտուրը, որն իրականացնում էր «Ինտեր ՌԱՕ»-ն։ Այս մասին ասված է Լիտվայի էներգետիկայի նախարարության՝ կիրակի՝ մայիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լիտվան կբավարարվի էներգիայի ներքին արտադրությամբ և ներմուծմամբ՝ Լատվիայի, Լեհաստանի և Շվեդիայի հետ կապերի միջոցով։
2021 թվականին Լիտվան Ռուսաստանից ներմուծել է ներքին սպառման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 17%-ը։