Բոլորին պետք է մտահոգի կապիկի ծաղիկի տարածման հարցը. Բայդեն
«Բոլորին պետք է մտահոգի կապիկի ծաղիկի տարածման հարցը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք»: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։
Բայդենն ասել է, որ ԱՄՆ առողջապահական համակարգի պատասխանատուները ուսումնասիրում են հիվանդության դեմ պայքարելու հնարավոր ուղիները, ներառյալ բուժման տարբերակները և պատվաստումները:
ԱՀԿ-ն ներկայում ունի կապիկի ծաղիկի հաստատված 92 դեպք և 28 կասկածելի դեպք 12 ոչ էնդեմիկ երկրներում։ ԱՀԿ-ն բացատրել է, որ վարակ է հայտնաբերվել այն մարդկանց մոտ, ովքեր չեն այցելել էնդեմիկ երկրներ՝ նշելով, որ դա «չափազանց անսովոր երևույթ է»:
Վերջերս ծաղիկի վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։