Ռոստովի մարզում ջրածածկ է եղել մոտ 150 տարածք
Դոնի գետաբերանում ձնհալից հետո, ջրի մակարդակի բարձրացման պատճառով Ռոստովի մարզի Ազովի շրջանում գրեթե 150 տարածքներ են հեղեղվել: Հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ներկայացուցիչը։
«Հարավ-արևմտյան քամու հետևանքով ջրի մակարդակի բարձրացում է տեղի ունեցել Դոնի գետաբերանի հատվածում և հասել վտանգավոր մակարդակի։ Ազովի շրջանի 146 տարածքներ 11 բնակավայրերում հեղեղվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ ջուրը տներ չի հասել։
Փրկարարները սառույց են պայթեցնում գետի վրա՝ ջրհեղեղից պաշտպանվելու համար: Ազովի մարզում արտակարգ վայրում հերթապահություն է իրականացնում Ռոստովի մարզիավիացիոն խումբը։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները օգնություն են ցուցաբերում բնակչությանը։