Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4710 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4710 դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել են դաշնային օպերատիվ շտաբից։
Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 0,03%։ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների թիվը կազմել է 1054, ինչը 46,5%-ով ցածր է նախորդ օրվա համեմատ։
Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը օրական ավելացել է 5814-ով՝ հասնելով 17688903-ի, հայտնում է օպերատիվ շտաբը։
Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեկ օրում եղել է 80-ը։ Նախօրեին գրանցվել էր մահվան 102 դեպք։