Կարող ենք փաստել` փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում․ Իոաննիսյան
ԻՔՄ ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում։
Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում ունեցած ակնհայտ հակառուսական ելույթից հետո փողոց ելածները անելու են ամեն ինչ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը ունենա մենաշնորհ։
Եվ աննախադեպ հայամետ հայտարարություններ արած ԱՄՆ դեսպանի դեմ արշավը ևս այս տրամաբանության մեջ է»։