Հունաստանը հայտնել է կապիկի ծաղիկ վարակի հնարավոր դեպքի մասին
Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել է, որ Հունաստանում ուսումնասիրվում է կապիկի ծաղիկով մարդու հնարավոր վարակման կասկածելի դեպքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպությանը։
«Խոսքը անգլիացի զբոսաշրջիկի մասին է, ով իր ուղեկից հետ միասին ընդունվել է Ատտիկովի հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են բացասական ճնշման սենյակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համապատասխան նմուշներն արդեն ուղարկվել են լաբորատորիա։