Պայթյուն Ղազախստանում. կա 3 զոհ
Ղազախստանի հարավում գտնվող Շիմքենտ քաղաքի դեղատանը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, որից մեկը՝ 18 օրական նորածին: Զոհվել է նաև պահակն ու աշխատակիցներից մեկը: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն: Տուժած 8 անձինք հոսպիտալացվել են:
Պայթյունը որոտացել է շաբաթ առավոտյան, քաղաքի ծննդատանը կից դեղատանը; Դեղատան շենքը, որտեղ արտադրվել է ֆիզլուծույթ, ոչնչացել է:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքի պահին պրենատալ կենտրոնում գտնվել է 189 հիվանդ և 65 աշխատող: Բոլորը տեղափոխվել են Շիմքենտի բժշկական այլ հաստատություններ: