Սննդաբանը հորդորել է առավոտյան հրաժարվել մանրաձավարի շիլայից
Սննդաբան Իրինա Կապուստինան հորդորել է խուսափել արագ նախաճաշից: Նրա խոսքերը մեջբերում է solenka.info հրատարակությունը։
Նրա խոսքով` ավելի լավ է առավոտյան շիլա ուտել, քան արագ նախաճաշեր, մասնավորապես՝ քաղցր հացահատիկայն փաթիլներ և գրանոլա։ Կապուստինան բացատրել է, որ այդպիսի նախաճաշերը բաղկացած են վերամշակված հացահատիկներից, և ամենից հաճախ դրանք պատրաստվում են ալյուրից, ինչը օգտակար չէ ոչ կազմվածքի, ոչ էլ ամբողջ օրգանիզմի համար։ «Բացի այդ, դրանք պարունակում են մեծ քանակությամբ քաղցրացուցիչներ։
Ցանկացած ֆասթֆուդ արագ ռաֆինացված ածխաջուր է, որից հետո էներգիան կարճ ժամանակով ավելանում է, իսկ 40-60 րոպե հետո նորից կցանկանաք ուտել»,- ասել է բժիշկը: Նա շեշտել է, որ նման սնունդը կտրուկ բարձրացնում է գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը։
Կապուստինան նաև կոչ է արել հրաժարվել մանրաձավարից, բրնձից և եգիպտացորենի շիլաներից, քանի որ դրանք բժշկի հավաստիացմամբ՝ դատարկ կալորիաների աղբյուր են: