ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցություններին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դ
իվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման և պահվող հայ անձանց վերադարձի հարցերին: