Իտալիայի ԱԳ նախարարը «պարենային» պատերազմներ է կանխատեսել
Աշխարհը կկանգնի «պարենային պատերազմի» առջև, եթե ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրները շարունակվեն, նախազգուշացրել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն La Stampa թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր հետազոտությունները, որոնք արվել են, ցույց են տալիս, որ ցորենի և հացահատիկի պակասը հաղթահարելու միայն մեկ ճանապարհ կա՝ ստեղծել պաշտպանված միջանցք, որը թույլ կտա Ուկրաինայից ցորենը ծովով տեղափոխել: Ցամաքային ուղիները չափազանց բարդ են: Հակառակ դեպքում մենք կբախվենք ոչ թե պարզ պարենային ճգնաժամի, այլ պարենային պատերազմի՝ անհաշվելի հետևանքներով»,- ասել է Դի Մայոն։