Ավստրալիայի գործող վարչապետը շնորհավորել է մրցակցին
Ավստրալիայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ Սկոտ Մորիսոնը շնորհավորել է իր քաղաքական մրցակցին՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեզեին դաշնային ընտրություններում հաղթանակի կապացկությամբ: Այս մասին գործող վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով իր կուսակցության կենտրոնակայանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էնթոնի Ալբանեզեն նշել է, որ ցանկանում է միավորել երկիրը, գտնել ընդհանուր շահեր և ձգտել ընդհանուր նպատակի: Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի Ավստրաիայի 31-րդ վարչապետը դառնալը: