Սկանդալ Կաննում. մերկ ակտիվիստը վախեցրել է աստղերին
Կաննի կինոփառատոնում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Դեպի կարմիր գորգ վազել է մերկ կին։
Ակտիվիստը ցատկել է կարմիր գորգի վրա Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություններ» ֆիլմի պրեմիերայից առաջ՝ Թիլդա Սուինթոնի եւ Իդրիս Էլբայի մասնակցությամբ։ Կինը լուսանկարիչների առաջ ներկայացել է մերկ կրծքավանդակով՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով, ինչպես նաեւ կարմիր ներկով ներկված շորտերով։
Ակտիվիստուհին հանկարծակի պատռել է իր հագուստը եւ բարձր ճիչերով ծնկի իջել։ Միջադեպը շատ աստղերի վախեցրել է. նրանք շտապել են հեռանալ կարմիր գորգից:
Ցուցարարը չի դադարել բարձր բղավել, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են նրան գորգից հեռացնել։ Արդյունքում կնոջն, այնուամենայնիվ, ծածկել են վերարկուով եւ ստիպել հեռանալ։
Հաջորդ օրը Կաննում պետք է միջոցառումներ անցկացվեին՝ ի աջակցություն Ուկրաինայում տուժած կինոարտադրությանը։ Սակայն որոշ տաբլոիդներ հայտնում են, որ մերկ կինը, ով դուրս է վազել, իրականում ցանկացել է իրավիճակից օգտվել՝ հայտարարաելու սեփական ֆրանսիական կազմակերպության մասին։