Քիմ Քարդաշյանը սպառնալիքների պատճառով դիմել է դատարան
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել պաշտպանական կարգի համար՝ ասելով, որ ստացել է տասնյակ սպառնալիքներ, այդ թվում՝ ռմբակոծել իր գրասենյակը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Փաստաբան Շոն Հոլլին նշել է, որ Քարդաշյանը պաշտպանական օրդեր է խնդրել Դեւիդ Ռեսենդիզի դեմ, որը, ըստ նրա, ինչ-որ կերպ ձեռք է բերել իր տան եւ աշխատանքային հասցեները։ Տղամարդը տարբեր սպառնալիքներով 80-ից ավել նամակներ է ուղարկել՝ հասցեագրված Քիմին եւ նրա երեխաներին։
Հայցում ասվում է, որ տղամարդը բազմաթիվ կեղծ հայտարարություններ է արել հեռուստաաստղի ինտիմ հարաբերությունների վերաբերյալ։ Քարդաշյանը պնդում է, որ նամակներում տղամարդը «վրդովիչ» եւ «սեքսուալ բնույթի» հայտարարություններ է արել։