ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Կալիբր» հրթիռով Սեւ ծովից Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին հարվածելու մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում թիրախին նավից «Կալիբր» թևավոր հրթիռով հարվածը Սեւ ծովի ավազանից է հասցվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին։ Սեւ ծովի ավազանից Սևծովյան նավատորմի հածանավի անձնակազմը իրականացրել է «Կալիբր» թեւավոր հրթիռի արձակումը նշանակված ցամաքային թիրախի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը «Կալիբր» հրթիռի արձակման կադրեր է հրապարակել։
Շաբաթ ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ասել էր, որ Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում «Կալիբր» ծովային հրթիռների հարվածով ոչնչացվել է զենքի մեծ խմբաքանակ, որը ԱՄՆ-ից եւ Եվրոպայից էր ստացվել։