Շոտլանդիայում մտադիր են գենդերային չեզոք դպրոցական համազգեստ ներդնել
Նիկոլա Սթերջենի կոալիցիոն կառավարությունը սկսել է դպրոցական համազգեստի քաղաքականության բարեփոխման առաջարկի դիտարկումը: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ գենդերային չեզոք համազգեստը ներդնումը կվերացնի «ավելորդ կանոնները, այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է հագնի յուրաքանչյուր սեռ», գրում է Daily Mail-ը։
Պաշտոնյաների կարծիքով՝ ընդհանուր դպրոցական համազգեստը կօգնի հավասարեցնել տղաների եւ աղջիկների հագուստի համար ծախսերը, ինչպես նաեւ թույլ կտա ծնողներին դպրոցի կանոններին համապատասխանող էժան հագուստ ընտրել՝ առանց դրա համար թանկարժեք մասնագիտացված խանութներում վճարելու անհրաժեշտության:
«Բարեփոխումը պետք է նպաստի հավասարության, ներառյալ կրոնին եւ համոզմունքներին, հաշմանդամությանը, սեռին եւ գենդերին վերաբերող կոնկրետ խնդիրների ճանաչմանը»,- ասվում է օրենսդրական նախաձեռնության տեքստում։