Անկարան Աթենքին մեղադրել է Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար
Թուրքիան ուրբաթ Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի շրջանում իր օդային տարածքը խախտելու համար:
«Հունաստանի օդուժի F-16 ինքնաթիռները 2022 թվականի մայիսի 16-ին խախտել են մեր օդային տարածքը, ինչպես նաեւ 2022 թվականի մայիսի 17-ին: Մեր օդուժը մայիսի 18-ին անհրաժեշտ պատասխան է տվել այդ սադրիչ գործողություններին՝ փոխադարձության եւ փոխագործակցության կանոնների համաձայն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ուրբաթ ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն թուրքական կողմին մեղադրել էր իր օդային տարածքը խախտելու համար: