Բիլի Այլիշը ներկայացել է կրծկալով և հուզել երկրպագուներին (լուսանկարներ)
Ամերիկացի փոփ երգչուհի Բիլի Այլիշը անկեղծ կերպարով հուզել է երկրպագուներին։ Նա Instagram-ի իր անձնական էջում կիսվել է համապատասխան կադրով։
Այսպիսով, 20-ամյա հայտնին հրապարակել է ֆոտոշարք՝ արված այն ժամանակ, երբ շիկահեր էր։ Սակայն երկրպագուների ուշադրությունը գրավել է կադրը, որում երգչուհին հայտնվել է մարմնագույն կրծկալով և կիսաթափանցիկ կարճ տոպով։
Երկրպագուները գնահատել են Այլիշի արտաքինը և սկսել են նրան հաճոյախոսություններ հղել մեկնաբանություններում։ «Դու անհավանական գեղեցկուհի ես», «Չափազանց կրքոտ ես այս տեսքով», «Իսկական հրեշտակ», «Շունչս կտրվեց, երբ նայեցի քո պարանոցին», «Դու կատարյալ ես», «Բիլի թագուհի»,- գրել են օգտատերերը։