Եվգենի Պետրոսյանի երկու տարեկան որդին սկսել է հայերեն սովորել
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երկամյա որդին սկսել է հայերեն սովորել, այդ մասին հայտնել է արտիստի կինը՝ պատասխանելով Վահանի զարգացման մասին օգտատերերի հարցերին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նա զբաղվում է նկարչությամբ, քանդակագործությամբ, կոնստրուկտորով, սովորում է թվեր (գիտի մինչև 10), և ծանոթացնում ենք հայերենին», - կիսվել է Տատյանա Բրուխունովան։ Գործարարուհին չի թաքցնում, որ դայակներն իրենց օգնում են երեխային մեծացնել, որոնց խորհուրդներն ինքը և Եվգենի Պետրոսյանը միշտ լսում են. Իսկ որդու դաստիարակության վերաբերյալ վեճեր ամուսինների մեջ չկան։
«Մենք կյանքին և դրա բոլոր դրսևորումներին նույն կերպ ենք նայում։ Մենք հաշվի ենք առնում մեր որդու բոլոր կարիքները։ Մենք ունենք շատ փորձառու, բարձր որակավորում ունեցող դայակներ։ Մենք նաև հաշվի ենք առնում նրանց մասնագիտական կարծիքը Վահանի համար զարգացման ծրագրեր ընտրելիս»,- ասել է Բրուխունովան։
Իր հինգերորդ կնոջ հետ կատակերգուն հարաբերությունները պաշտոնականացրել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք թաքցրել են, որ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, և միայն 2020 թվականի սեպտեմբերին Պետրոսյանը լուսանկար է հրապարակել վեց ամսական տղայի հետ։ Նրան անվանել են ի պատիվ արտիստի հոր՝ Վահան Մեժլումովիչի։