Կատրին Կոլոնան Ֆրանսիայի արտգործնախարար կնշանակվի
Ժան-Իվ Լը Դրիանի փոխարեն Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Կատրին Կոլոնան։ Այս մասին ուրբաթ հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները իշխանական կառույցներում:
Կոլոնան 2019-ի սեպտեմբերից Ֆրանսիայի դեսպանն է Լոնդոնում, ավելի վաղ գլխավորել է Իտալիայում դիվանագիտական առաքելությունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչությունը։
Ապագա նախարարը պրոֆեսիոնալ դիվանագետ եւ քաղաքական գործիչ է։ Նա այն երեք ֆրանսուհիներից է, ովքեր Ֆրանսիայի դեսպանի անձնական կոչում ունեն։
Ինը տարի՝ 1995-2004 թթ., նա Ելիսեյան դաշտերի պաշտոնական ներկայացուցիչն է եղել այն ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն էր։ 2005թ. հունիսին նշանակվել է Եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ եւ այդ պաշտոնում մնացել է երկու տարի։