Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի կազմը
Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի կազմը: Այս մասին այսօր ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների՝ տեսակապի ձեւաչափով նիստին հայտնել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանը որոշել է նաեւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով պատվիրակության կազմը։