Գերհարդ Շրյոդերը եւ Մատիաս Վարնիգը հայտարարել են «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում իրենց լիազորությունների երկարաձգման անհնարինության մասին
Գերհարդ Շրյոդերը եւ Մատիաս Վարնիգը հայտարարել են «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում իրենց լիազորությունների երկարաձգման անհնարինության մասին։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում նրանց որոշմանը եւ շնորհակալություն ենք հայտնում անփոփոխ աջակցության համար: Ընկերության ստանդարտներում կշարունակեն օգտագործվել համակողմանի վերլուծության, իրականացվող նախագծերի մանրակրկիտ պլանավորման եւ մոդելավորման, ինչպես նաեւ երկարաժամկետ սկզբունքներն ու շուկայական հիմունքներով մեր գործընկերների շահերը հաշվի առնելու նրանց ներդրած մոտեցումները»,- ասված է նավթային ընկերության հայտարարության մեջ։
«Ռոսնեֆտ»-ում նաեւ հայտարարել են Շրյոդերի եւ Վարնիգի անգնահատելի դերի մասին Ռուսաստանում եւ Գերմանիայում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործում, որոնք ուղղված են գերմանական տնտեսության եւ նրա արդյունաբերության արդյունավետության եւ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանում կոչ էր արվել սեւ ցուցակում ներառել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին եւ եվրոպական այլ քաղաքական գործիչներին, որոնք աշխատում են ռուսաստանյան ընկերություններում: