Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին ճնշում են երկրի ներսի ռադիկալ ուժերը. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ–ում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի թեմային։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմազատման աշխատանքների եւ խաղաղության պայմանագրի կնքնմանը, նշել է, որ Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի բարի կամքին։ «Թուրքիան մշտապես աջակցել է այդ նախաձեռնություններին։ Մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների երկրի ներսի ռադիկալ ուժերի եւ Սփյուռքի կողմից ճնշման տակ են»,–ասել է Չավուշօղլուն։
Նա շեշտել է, թե Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին եւ մյուս առաջնորդներին էլ ասել է, որ աջակցեն նախաձեռնությանը, որպեսզի Հայաստանը արագ ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։