«Դիմադրության» շարժումը «Մարիոթ» հյուրանոցի դիմաց էին, իսկ Փաշինյանը ներսում մասնակցում է համաժողովի
«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք այսօր երթով հասել էին ՀՀ նախագահի նստավայր, երթը շարունակել են մինչեւ Հանրապետության հրապարակ:
Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը:: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ոստիկանները շղթա են կազմել հյուրանոցի դիմաց: Ցուցարարները վանկարկում են՝ «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:
«Մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այս իշխանության հեռացումն է։ Սա հայրենիքի համար պայքար է»,-հայտարարեց ՀՀԿ-ական Հայկ Դերձյանը։ Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է համախմբում, ինչը, ըստ նրա, հնարավոր չէ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք հոգնելու այս պայքարից, գաղափարից ոչ ոք չի հոգնում։ Մենք մեր երկրի, հայրենիքի համար ենք կռիվ տալիս»,-ասաց Դերձյանը: