Սպիտակ տունը չի բացառել Բայդենի զրույցը Ծինփինի հետ առաջիկա շաբաթներին
Առաջիկա շաբաթներին կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը չինացի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ, ասել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացրել է Reuters-ը։
«Ես չեմ զարմանա, եթե առաջիկա շաբաթներին նախագահ Բայդենը եւ նախագահ Սին նորից զրուցեն»,- ասել է նա։
Սալիվանը Սի Ծինփինի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Յան Ցզեչիի հետ զրույց է ունեցել՝ տեղեկացնելով, որ «նրան ուղիղ ասել է Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային գործունեության հետ կապված մտահոգությունների մասին, եւ դա չի բխում Չինաստանի շահերից»։
«Դա չի բխում Ամերիկայի շահերից, եւ Չինաստանը պետք է մտածի ցանկացած միջոց ընդունելու մասին, որոնք կարող է ձեռնարկել, որպեսզի նվազեցնի Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունների հավանականությունը...»,- ասել է նա՝ ավելացնելով, որ քննարկվել են նաեւ Թայվանն ու այլ հարցեր։
Բայդենը Հարավային Կորեա կմեկնի ուրբաթ երեկոյան, որտեղ կհանդիպի նոր նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։