Օլեգ Տաբակովի որդին կարող էր մահանալ նոր սերիալի նկարահանումների ընթացքում
Ռուս դերասան Պավել Տաբակովը մասնակցել է «Նոր կյանք» սերիալի նկարահանումներին։ Երիտասարդական դրաման բաղկացած է ութ սերիայից, պրեմիերան նախատեսված է 2022թ․-ին։
Տաբակովը հիշել է դեպքը, որը կարող էր խլել իր կյանքը։ Դերասանի հերոսը լողում էր նավակով եւ անսպասելիորեն ընկնում է սառը ջուրը։
«Ես անսպասելիորեն ջուրն ընկա։ Զվարճալի էր, բայց սառը։ Ընդհանուր առմամբ, հիշելով մեր էքսպեդիցիան, կարող եմ ասել, որ ինձ հետ նման բան դեռ չէր եղել»,- Vokrug.tv-ին պատմել է Տաբակովը։