Կանադան արգելել է օգտագործել չինական Huawei Technologies Co Ltd-ի եւ ZTE Corp-ի սարքավորումները
Կանադան արգելել է օգտագործել չինական Huawei Technologies Co Ltd եւ ZTE Corp ընկերությունների 5G սարքավորումները ազգային անվտանգության պաշտպանության նպատակով. դրանք միացել են Five Eyeի հետախուզական տվյալների փոխանակման այսպես կոչված ցանցին։
«Մենք մտադիր ենք հանել Huawei-ը եւ ZTE-ն 5G ցանցից»,- լրագրողներին Օտտավայում ասել է արդյունաբերության նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։ «Մատակարարները, որոնք արդեն տեղադրել են այդ սարքերը, պետք է դադարեցնեն դրանց օգտագործումն այն պլաններին համապատասխան, որոնք այսօր կհայտարարենք»։
Շամպանն ավելացրել է, որ ընկերությունները պետք է ապամոնտաժեն 5G սարքավորումները մինչեւ 2024թ. հունիս։
Five Eyes ցանցի մյուս մասնակիցները, որի մեջ մտնում են Չինաստանը, Կանադան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, արդեն արգելել են այդ սարքավորումները։
2018թ. սեպտեմբերին Կանադան առաջին անգամ հայտարարեց, որ կդիտարկի ազգային անվտանգույթյանն սպառնացող հնարավոր վտանգները Huawei-ի սարքավորման ներդրման դեպքում, տեղեկացրել է Reuters-ը։
Այնուհետեւ, նույն թվականի դեկտեմբերին, Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն ձերբակալվեց Կանադայում՝ ԱՄՆ օրդերի հիման վրա, ինչը հանգեցրեց Չինաստանի հետ երկարատեւ վեճի, որը, ի վերջո, ավարտվեց անցած տարվա սեպտեմբերին, եւ Մենն ազատ արձակվեց։
Մենի ձերբակալությունից հետո երկու կանադացի ձերբակալվեց Պեկինում, որոնք մեղադրվեցին լրտեսության մեջ։ Նրանք ազատ արձակվեցին նույն օրը, ինչ եւ Մենը։
Այժմ դիվանագիտական լարվածությունը Չինաստանի եւ Կանադայի միջեւ մի փոքր թուլացել է։ Չորեքշաբթի Չինաստանը հանեց կանոլայի կանադական սերմերի ներմուծման սահմանափակումը։
Հինգշաբթի օրվա որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Կանադայի հեռահաղորդակցային ընկերություններն արդեն որոշել էին օգտագործել այլ ընկերությունների 5G սարքավորումները։
Կանադայում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության եհետ կապված ենթադրյալ անհանգստությունները «քաղաքական մանիպուլյացիաների պատրվակ էին», եւ Կանադային մեղադրել է Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ՝ չինական ընկերություններին ճնշելու համար։