ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում
Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ։
«Եվ այսօր ես հայտարարում եմ ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, որն Ուկրաինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա կտրամադրի»,- նշում է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:
ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնեն, հայտարարել է Բլինքենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը մտադիր է հավանություն տալ Ուկրաինային 100 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը: