Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Աթենքի հայտարարություններին
Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։
«Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար՝ փաստերը խեղաթյուրելու փոխարեն»,-նշվել է հայտարարությունում․
Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին միաժամանակ մեղադրել է «պատմությունը իռացիոնալ կերպով խեղաթյուրելու իրենց ջանքերը համառորեն շարունակելու» մեջ։