Թուրքիան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին, որ «ոչ» է ասելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ «ոչ» է ասելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը, շարունակելու է նույն գիծը, ասել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք չենք ցանկանում նույն սխալը կատարել երկու անգամ։ Ուստի, վճռականորեն կշարունակենք մեր քաղաքականությունն այս ուղղությամբ։ Մենք մեր գործընկերներին ասացինք, որ «ոչ» ենք ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը։ Շարունակելու ենք մեր ճանապարհն այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը երիտասարդների հետ զրույցում, որի ելույթը հրապարակվել է Թվիթերի նրա էջում։
Ֆինլանդիան եւ Շվեդիան չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին են հանձնել դաշինքին անդամակցության իրենց հայտերը։