«Ոնց որ թուրք լիներ». քաշքշոց ու հրմշտոց. քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ
«Հրազդան» մարզադաշտի մոտ անհնազանդության երթի մասնակիցներից մեկը բարձրացել էր ավտոբուսին վրա եւ ծածանում էր Հայաստանի դրոշը:
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել երիտասարդներին, իսկ ակցիայի մասնակիցները փորձում էին խոչընդոտել, թույլ չէին տալիս ավտոբուսը շարժվի:
Հրմշտոց սկսվեց, որի հետեւանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: «Նենց խփեց, ոնց որ թուրք լիներ»,-ասաց նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։
Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։