«Դու իմ տունն ես»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ ֆոտոշարքը որդու հետ
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը պատկերված է իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Ջերմ ֆոտոշարքում մայր ու որդի գրկախառնված են։ «Դու իմ տունն ես»,- հրապարակումը կարճ մակագրել է Անահիտը։
«Ես անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, եւ Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն եւ խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․․ Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար եւ այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել։ Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ տվել է մայրանալու հնարավորություն եւ որպես ծնող հենց մեզ է ընտրել․․․ Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է եւ երջանիկ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»,- ավելի վաղ գրել էր Անահիտը։