Այս հայրենասեր մայրիկը Հրազդան մարզադաշտի մոտ խանութի սառնարանը բացեց և երթի մասնակիցներիս անվճար սառը ջուր հյուրասիրեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անհանզանդության ակցիայի ընթացքից մի տեսանյութ ու կից գրառում արել:
«Այս հայրենասեր մայրիկը Հրազդան մարզադաշտի մոտ խանութի սառնարանը բացեց և երթի մասնակիցներիս անվճար սառը ջուր հյուրասիրեց։ Կեցցե'ն հայ մայրերը։ Իսկական հայ կինը նա է, ոչ թե պատշգամբից հայերի վրա թքողն ու վիրավորողը»։
Տեսանյութում երեւում է, որ ակցիայի մասնկիցները շնորհակալություն են հայտնում, իսկ նրանցից մեկն ասում է. «Եթե հարկայինը գա ձեզ բան ասի, էսքանով գնալու ենք իրենց հյուր: Իրենք էդքան սուրճի բաժակ չունեն»:
Տեսանյութը՝ այստեղ: