Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 32-ը չի զեկուցվում, եւ 1 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- 34. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու թույլտվություն տալու մասին,
- Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին,
- «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին,
- Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին եւ այլ հարցեր: