«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ)
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին բերման են ենթարկվել 360-ից ավելի քաղաքացիներ:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։
Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։