Պավել Պրիլուչնին հայազգի ընկերուհու հետ մեկնել է ճանապարհորդության
Ոմանք հույս ունեն, որ 34-ամյա աստղ Պավել Պրիլուչնին կվերադառնա Ագաթա Մուչենիեսի մոտ, բայց ոչ, դերասանը արձակուրդի է մեկնել նոր ընկերուհու՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ։
Դերասանը Բրուտյանի հետ լուսանկար է հրապարակել՝ արված ինքնաթիռում։ Նկարի մակագրության մեջ Պավելն ասել է, որ ինքն ու 26-ամյա հայուհին թռչում են դեպի ծով։
«Մենք ծովային թերապիայի ենք գնում», - գրել է Պրիլուչնին: Նույն լուսանկարը հայտնվել է նաև Զեփյուռի միկրոբլոգում։ «Հաջողություն: Մաղթեք մեզ մեղմ վայրէջք»,- գրել է դերասանուհին։
Դերասանները ծանոթացել են «Վանդակում» սերիալի նկարահանման հրապարակում և այդ ժամանակվանից ջերմ հարաբերություններ են պահպանում։
Իհարկե, դեռ հստակ հայտնի չէ, թե արդյոք արտիստները սիրային կապ ունեն։