Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ աղբյուր
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։
Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:
Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։
«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա՝ եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք մտցնեն, ճնշեն անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության։ Իբրև թե՝ երկրում ներկայումս մեծ թափ է հավաքում ազգայնական շարժում, որը սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը՝ Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ Փաշինյանի այդ խնդրանքը մերժվել է։
Ավելին, ըստ այդ տեղեկությունների, նախագահի աշխատակազմում, և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։
Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։