Դպրոցականը բռնել է 43 կգ կշռող կարաս ու համաշխարհային ռեկորդ սահմանել
Բրիտանացի դպրոցականը հսկայական կարաս է բռնել և ռեկորդ սահմանել երիտասարդ ձկնորսների շրջանում, գրում է Daily Mail-ը։ Նրա որսի քաշը կազմել է 43 կիլոգրամ։
11-ամյա Կալում Պետիտից 20 րոպե է պահանջվել ձկանը ջրից հանելու համար, և քանի որ լճի ջուրը բավականին պղտոր էր, հայրն ու տղան սկզբում չեն հասկացել, թե որքան մեծ է կարասը։ Երբ որսը հայտնվել է մակերեսին, տղայի շուրջը հավաքվել են այլ ձկնորսներ։
«Նա վիճակախաղում շահելու ավելի լավ հնարավորություն ուներ, քան այդքան մեծ կարաս բռնելու», - մեկնաբանել է դեռահասի հայրը՝ Ստյուարտը:
Ինչպես պատմել է տղամարդը, ձուկը ջրից հանելու համար նրան անհրաժեշտ է եղել երկու չափահաս ձկնորսի օգնությունը։ կարասը կշռելուց հետո պարզվել է, որ այն Կալումից ընդամենը մի քանի կիլոգրամով է թեթև։
Տղան վաղ մանկությունից սկսել է ձուկ որսալ հոր հետ։ Նրա նախորդ ամենամեծ որսը 13 կիլոգրամանոց հայելային կարաս է եղել: