Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից. Անտոնիու Գուտերիշ
Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշ։
Ելույթ ունենալով Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2021» զեկույցի մեկնարկի ժամանակ՝ Գուտերիշը ստացված տվյալները նկարագրել է որպես «մարդկության՝ կլիմայի խանգարմանը դիմակայելու անկարողության մռայլ ցուցակ»:
«Համաշխարհային էներգետիկ համակարգը խաթարված է եւ մեզ ավելի է մոտեցնում կլիմայական աղետին: Հանածո վառելանյութերը փակուղի են՝ եւ՛ բնապահպանական տեսանկյունից, եւ՛ տնտեսապես»,-ասել է նա։