«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Միրալեմ Պյանիչին
Իտալական «Նապոլին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուց հետո մտադիր է ամռանը ուժեղացնել կիսապաշտպանությունը։
Նեապոլյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշում», հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված չէ նրա ծառայություններով։ Պյանիչի վարձակալության պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։
Թուրքիայի առաջնությունում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման եւ կատարել 2 գոլային փոխանցում։