Ծնվել է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի երկրորդ դուստրը
Մայիսի 18-ին ծնվել է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Հակոբ Մկրտչյանի երկրորդ դուստրը: Ծնողներն աղջկան անվանել են Թամարա:
«Այսօր ծնվել է երկրորդ աղջիկս։ Զգացողություններս շատ մեծ են։ Աշխարհի ամենաերջանիկ պապան եմ, որովհետեւ երկու հրեշտակ ունեմ։ Երկրորդ դստերս անվանել ենք Թամարա՝ տատիկիս անունով»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Մկրտչյանը։
Աշխարհի չեմպիոնի մյուս դուստրը Սիլվան 2 տարեկան է։