Ռուսաստանն արտաքսում է 27 իսպանացի և 24 իտալացի դիվանագետի
Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսպանիայի դեսպանատան 27 աշխատակցի՝ ֆրանսիացի եւ իտալացի դիվանագետների արտաքսումից անմիջապես հետո, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը հրավիրել է դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին եւ բողոք է հայտնել նրան, քանի որ Մադրիդը որոշել է արտաքսել Իսպանիայում ռուսական արտասահմանյան հաստատությունների 27 աշխատակցի։
«Ի պատասխան՝ Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան եւ Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության 27 աշխատակից պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը համապատասխան գրությունը դեսպանին հանձնելու օրվանից յոթ օրվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Իսպանիայի իշխանությունների ոչ բարեկամական քայլը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
Ռուսական կողմը, որպես պատասխան քայլ, կարտաքսի նաև 24 իտալացի դիվանագետի:
Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան իսկապես մտադիր է վտարել 24 իտալացի դիվանագետի, Զախարովան դրական պատասխան է տվել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ ՌԴ-ում Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն չորեքշաբթի հրավիրվել է ՌԴ ԱԳՆ՝ ռուս դիվանագետների արտաքսման համար պատասխան միջոցների մասին հայտարարելու համար։