Իրակլի Ղարիբաշվիլիի և Յենս Սթոլթենբերգի հանդիպումը չեղարկվել է. ՆԱՏՕ-ի ղեկավարի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է դաշինքի կայքում։
«Հանդիպումը չեղարկվել է»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Հավանական պատճառը Յենս Սթոլթենբերգի առողջական վիճակն է, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեն արվել։
Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, նա հեռահար ռեժիմով էր աշխատում ու չէր կարողացել մասնակցել Բեռլինում նախատեսված արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա երեկ նաեւ չի կարողացել մասնակցել ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը, սակայն այսօր անձամբ է ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հայտերը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպաններից։