«Վախկոտ, Նիկոլի շուն». զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը քիչ առաջ իջավ ՔԿ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ:
Ծնողներից մեկը հարցրեց, թե երբ է լինելու զոհված զինծառայողի ծնող Գարիկ Գալեյանի քննությունը, որին ձերբակալել են: Ռաֆայել Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցերի պատասխանները կստանաք փաստաբանից: Նրանց միջեւ խոսակցությունը չստացվեց եւ Վարդանյանը հեռացավ ոստիկանների օգնությամբ:
Զոհվածների հարազատները սկսեցին բղավել. «Վախկոտ», «Նիկոլի շուն»:
Ոստիկանների ու զոհվածների հարազատների միջեւ քաշքշուկ սկսվեց:
Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների եւ քննիչների միջեւ: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են: