Զոհվածների ծնողները մտան ՔԿ զինվորական վարչության շենքի դարպասներից ներս
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց, քիչ առաջ մտան ՔԿ զինվորական վարչության շենքի դարպասներից ներս:
Իրավիճակը լարվեց: Ծնողներից մեկն ասաց. «Հենց հիմա էդ թուրք ղեկավարը, ով որ հրաման է տվել Գարիկ Գալեյանին ձերբակալել, թող իջնի: Թուրքի լամուկ, թուրքի կաթ կերած են»:
Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների եւ քննիչների միջեւ: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են: